Բիզնես և առևտրային կայքերի ստեղծում
Մեր արհեստավարժ թիմի աշխատանքի արդյունքում ստեղծվում են բիզնեսի և առցանց հարթակներում առևտրի համար նախատեսված ամենատարբեր կայքեր (website, online shop) և բովանդակության կառավարման համակարգեր։ Համագործակցելով մեր հետ՝ ձեր Էլեկտրոնային առևտրի կարիքների համար, դուք կարող եք վստահաբար օգտվել մեր կողմից ստեղծված հուսալի, անվտանգ և օգտագործողի համար հարմար հարթակներից, որոնք ձեր հաճախորդներին կապահովեն առցանց գնումների և ծառայությունների անխափան հնարավորություն։
Մեր ծառայություններն այս ոլորտում ընդգրկում են գործողությունների լայն շրջանակ՝ ներառյալ պահանջների վերլուծություն, նախագծում, front-end և back-end ծրագրավորում, տվյալների բազայի նախագծում և մշակում, թեստավորում և ընթացիկ սպասարկում, ինչպես նաև հետադարձ կարծիքի ուսումնասիրում: Մեր պրոդուկտները հարմարեցված են մեր հաճախորդների ամենաքմահաճ պահանջներին և իրականացվում են .NET և React տեխնոլոգիաներով։ Օգտագործում ենք մեր կողմից տարիների ընթացքում մշակված և անընդհատ կատարելագործվող սեփական շարժիչը (engine), որն ապահովում է հուսալիություն և անվտանգության բարձ մակարդակ։ Այս շարժիչն էլ հենց հանդիսանում է մեր կողմից ստեղծված գրեթե բոլոր կայքերի հիմքը։